Հասարակական

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը

1 րոպեի ընթերցում

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումը իրականացնել առանց սրացումների։

Ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով մեր Զինված ուժերի 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել մեր ընկած եղբայրներին»,- ասաց Փաշինյանը։

Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյանը (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյանը (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյանը (ծնվ. 1997թ.) , Նարեկ Գագիկի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում