5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
13 ապրիլ, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
ՀՀ ԱԺ-ում |
աշխատանքը կշարունակի Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը: |
V |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
11:00-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
V |
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
|
15:00-ին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի դահլիճում |
կկայանա «Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանմանը խթանող մեխանիզմների մշակման» ծրագրի մեկնարկային միջոցառումը։ Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։ Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակար Ռաֆայել Գևորգյանը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Գիորգի Ախալկացին, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը։ |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենաՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը: Թեմա. Հուշարձանների պահպանության միջազգային օրվան ընդառաջ. հուշարձանների պահպանության, վերականգնման 2023 թվականի ծրագրերը: |
V |
|
13:00-ին |
Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում |
տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված ապրիլի 15-23-ը Հայաստանում անցկացվելիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Խոսնակներ՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան, «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյան, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտի: Առաջնության պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ |
V |
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
15:00-ին |
ԵՊԲՀ-ում (Աբովյան 50/5, 2-րդ հարկ, մուտքը Աբովյան փողոցից) |
կանցկացվի «Փորձաքննությունների ոլորտի կրթական բաղադրիչի և սպասարկման որակի բարելավում» թեմայով աշխատանքային քննարկում: Համալսարանական մասնագետների կողմից հրավիրված քննարկումը նվիրված է փորձաքննությունների կրթական բաղադրիչի բարելավմանը, ինչպես նաև բուժաշխատողների իրավական պաշտպանության բարձրացմանը: |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝«Երեխաների աջակցության կենտրոններում երեխաներն աջակցության կարիք ունեն»թեմայով: Բանախոսներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության /ԱՍՀ/ հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյան, ԱՍՀ նախարարության մոնիթորինգի և գնահատման բաժնի պետ Արթուր Եղիազարյան, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյան, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ, դիտորդական խմբի անդամ Մուշեղ Հովսեփյան, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան Արևիկ Օհանյան։ |
V |
|
|
Մշակույթ |
|
|
|
19:00-ին |
«Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում |
Newmag-ը կներկայացնի ամերիկացի գրող Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» միջազգային բեսթսելլերը։ Գիրքն ավելի քան 150 շաբաթ եղել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում: Թարգմանվել է 40-ից ավելի լեզվով: Շնորհանդեսի բանախոսներ՝ գրքի խմբագիր Մարգարիտ Սարգսյան, բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյան, «Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի ղեկավար, գրականագետ Աստղիկ Օհանյան, թարգմանիչ Աստղիկ Աթաբեկյանը կմիանա քննարկմանը տեսակապով։ |