Ինովացիա

Ինժեներական դպրոցի անվճար կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

1 րոպեի ընթերցում

Ինժեներական դպրոցի անվճար կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինժեներական քաղաքում իրականացվում է ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Ինժեներական դպրոց» կրթական ծրագիրը, որի նպատակն է բացահայտել ճարտարագիտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմելու վերջնաժամկետն ապրիլի 25-ն է, հայտաձևը լրացնել կարող եք այստեղ:

Դասընթացն իրականացվելու է ավիամոդելավորում, ռադիոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն ուղղություններով:

Աշակերտները հնարավորություն կունենան նաև գործնականում կիրառել տեսական գիտելիքները վերջին սերնդի հաստոցներով և սարքավորումներով ու կյանքի կոչել իրական նախագծեր:

Դասընթացի տևողությունը 6 ամիս է, մասնակցությունն՝ անվճար։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով։

Ինժեներական քաղաքի «Ինժեներական դպրոց»-ի ուսումնական ծրագիրը մշակվել և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում