Հասարակական

Պատգամավոր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայությունը պարզող նմուշ հանձնելուց

1 րոպեի ընթերցում

Պատգամավոր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայությունը պարզող նմուշ հանձնելուց

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում Վլադիմիր Վարդանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարվել է հանձնել արյան նմուշ՝ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության ներկայացմանը:

«Մհեր Սահակյանի արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով քրեական վարույթի ընթացքում որոշումներ են կայացվել՝ դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Մհեր Սահակյանը հրաժարվել է հետազոտման համար նմուշներ ստանալու մասին որոշման պահանջը կատարելուց և արյան նմուշներ հանձնելուց»,-ասաց Վարդապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում