Երեք խմբակցությունով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխան թեկնածու. Գեղամ Նազարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածու Անահիտ Մանասյանի՝ այժմ Դատախազությունում աշխատելու փաստը կաշկանդող հանգամանք է համարում, մեղավոր է համարում երեք խմբակցություններին էլ, որ չեն կարողացել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փորձ ունեցող թեկնածուի գտնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածության քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ ցանկանում է, որ ՄԻՊ-ը լինի ազատ, անկաշկանդ և չվարանի այս կամ այն երևույթի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելուց:

«Երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է մի մարդու, ով այս պահին աշխատում է Գլխավոր դատախազությունում, ինձ մոտ արդեն մտավախություն առաջացավ, քանի որ դա իրոք կաշկանդող հանգամանք է»,-կարծիք հայտնեց Նազարյանը՝ նկատելով, որ Մանասյանը իր գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվել:

Սակայն պատգամավոր դա համարում է ոչ թե Մանասյանի, այլ պետության, իրենց բոլորի խնդիրը, որ չեն կարողացել գտնել մեկին, որը իրոք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել է տարիներ շարունակ՝ անկախ նրանից՝ կհավանե՞ն նրա գործունեությունը, թե՞ ոչ, կսիրե՞ն, թե՞ ոչ:

«Այս ձևով մենք ՄԻՊ կառույցը վերածում ենք Դատախազությանը կից կառույցի: Այսպես մենք հեռու չենք գնա: Այսպես ՄԻՊ ինստիտուտը չի կայանա»,-նշեց Նազարյանը:

Պատգամավորը դժգոհեց՝ ՄԻՊ թեկնածուն գնահատականներ տալուց կաշկանդվում է, անհարմար է զգում գնահատականներ տալ, քանի որ նրա ղեկավարը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հենց ԱԺ նիստերի դահլիճում է: Նա նաև նշեց՝ լսել է, որ Մանասյանն իր ոլորտում շատ լավ մասնագետ է: «Հիմա պետությունը կորցնում է լավ մասնագետի, որը իր տեղում պետք է լիներ, իր տեղում աշխատեր: Բայց կրկնում եմ՝ սա Ձեր մեղավորությունը չէ, սա մեր բոլորի մեղավորությունն է, որ 3 խմբակցություններով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների իսկական պաշտպանի»,-ասաց Նազարյանը:

Հայերեն

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցաշարի հաղթողը Դոնի Նախիջևանի թիմն է

Նախորդ տարվա ընթացքում տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ

ՊԵԿ–ը քաղաքացու բանկային գործարքների մասին մանրամասն տեղեկատվություն չունի և չի ունենալու. Էդուարդ Հակոբյան

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ