Մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործիչ չէ․ Անահիտ Մանասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ, և վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին Ազգային ժողովում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանը՝ հավելելով, որ դա են պահանջում նաև օմբուդսմենին վերաբերելի բոլոր միջազգային չափանիշները

«Մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործիչ չէ, և ես իմ ամբողջ գործունեությունը և այդ ընթացքում իմ կողմից տարածվող ամբողջ խոսույթը տարածելու եմ՝ հենց այս գաղափարը նկատի ունենալով։ Ընտրվելու դեպքում անելու եմ առավելագույնը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքականացվածությունից լիակատար զերծ պահելու նպատակով։ Ես պատրաստ եմ և ձգտելու եմ դառնալ կամուրջ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը որևէ տեսակի քաղաքական շահարկումներից»,- շեշտեց Մանասյանը։

ՄԻՊ թեկնածուն իր նպատակն է համարում հանրային հանդուրժողականության մթնոլորտում մարդու արժանապատվության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պատշաճ մթնոլորտի ձևավորումը՝ ունենալով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը։

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ Իշխող ուժն այդ պաշտոնում առաջադրել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել էին հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի թեկնածությունը, սակայն ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չէր տվել Ղազարյանի թեկնածությանը։

Հայերեն English

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի