1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 24 հարց:
Խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին, առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Օրակարգի երկրորդ հարցով խորհրդարանը կքննարկի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:
Այնուհետև կքննարկվեն օրակարգային մյուս հարցերը՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: