Ինովացիա

Թվային փոխակերպումներից հետ մնացող ոլորտներից մեկն առողջապահությունն է. Քրիս Սքիներ

2 րոպեի ընթերցում

Թվային փոխակերպումներից հետ մնացող ոլորտներից մեկն առողջապահությունն է. Քրիս Սքիներ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ ոլորտներ արդեն թվային փոխակերպման են անցել, օրինակ` մանրածախ առևտուրը, սակայն որոշ ոլորտներ էլ հետ են մնում այդ գործընթացից, դրանցից մեկն առողջապահության ոլորտն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 5-ին «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ին ասաց թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները՝ անդրադառնալով հարցին, թե որոնք են այն ոլորտները, որոնք ավելի շատ ունեն թվային փոխակերպումների կարիքը:

«Տրանսպորտային ոլորտում նույնպես թվային փոխակերպումները տեղի են ունենում՝ ավիաուղիները, գնացքները, ինքնավար մեքենաները, նրանք թվային փոխակերպումներն ընդունում են: Ոլորտներից մեկը, որ հետ է մնում թվային փոխակերպումներից, առողջապահությունն է: Ես ավելի շատ նկատի ունեմ հանրային, պետական կլինիկաները»,- ասաց նա:

Քրիս Սքիների խոսքով՝ թվային փոխակերպումը մեծ ֆինանսներ չի պահանջում, որովհետև տեխնոլոգիաները մեր ժամանակներում շատ էժան են:

Երևանում ապրիլի 5-ին մեկնարկել է առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում