Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ․ փոխվարչապետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Հայաստանում տեխնոլոգիական խորագրով անցկացվող միջազգային միջոցառումների ինտենսիվացումն ինքնին այն բանի տեսանելի ցուցիչ է, որ Հայաստանի տնտեսական ու հանրային կյանքում թվային փոխակերպումը գերակայող օրակարգ է դարձել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 5-ին «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ուրախալի փաստ է նաև այն, որ նման հարթակներն առաջնորդվում են մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի կողմից: Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ, և պետությունը հնարավոր ջանքեր է գործադրելու բաց և հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու, կրիտիկական ենթակառուցվածքներ, խաղի կանոններ և նպաստավոր ու անվտանգ միջավայր ձևավորելու գործում։ Սա է Կառավարության հիմնարար մոտեցումը թվային բարեփոխումների իրականացման գործում»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ թվայնացման օրակարգի հայեցակարգային մակարդակում շեշտադրել են անցումը էլեկտրոնային կառավարությունից դեպի թվային հասարակության: Սա նշանակում է, որ քաղաքացին և մասնավոր հատվածը գտնվում են թվային փոխակերպման կենտրոնում, և լուծումները քննարկվում են նրանց տեսանկյունից:

«Այս օրակարգը կյանքի կոչելու նպատակով Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը, որը ձևավորվել է 2022 թվականի սկզբին, և որը պատիվ ունեմ նախագահելու՝ որպես երկրի գլխավոր տեղեկատվական համակարգող, հաստատել և ձեր դատին է ներկայացրել թվային հասարակության ու տնտեսության տեսլականն ու 9 գլխավոր թիրախները։

Տեսլականը կառուցված է «Բաց և որակյալ տվյալները ազգային հարստության համար կենսական նշանակություն ունեցող ակտիվ են» ուղերձի շուրջ, իսկ թիրախները շեշտադրում են հետևյալ սկզբունքները՝ բոլոր քաղաքացիները հասանելիություն են ունենալու թվային նույնականացման լուծումներին, և դրա համար ուղղակիորեն չեն վճարելու, քաղաքացիները և տնտեսավարողները պետական համակարգին տվյալները տրամադրելու են «միայն մեկ անգամ» սկզբունքով, պետության կողմից մատուցվող ծառայությունները նախագծվելու են կյանքի իրավիճակների շուրջ»,- ասաց փոխվարչապետը:

Նրա համոզմամբ՝ թվայնացման ոլորտում ներդրումները հանգեցնելու են հասարակության, տնտեսության և կառավարության փոխակերպմանը, ներառյալ՝ հարմարավետությանն ու արտադրողականությանը խոչընդոտող ինստիտուտների, գործառույթների ու գործընթացների վերափոխմանը կամ վերացմանը:

Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ թվային տնտեսության դարաշրջանում հասարակության առաջընթացի գրավականը առաջին հերթին վստահության միջավայրը, միտքն ու նորարարությունն են, ինչի ներուժը Հայաստանը վստահաբար ունի:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ մասնավոր հատվածի կողմից թվայնացման օրակարգի առաջնորդումը և պետության կողմից թվային հասարակության և տնտեսության զարգացման մեջ ողջամիտ ներդրումները թույլ կտան այդ ներուժի իրացումը հասցնել առավելագույնի:

Երևանում ապրիլի 5-ին մեկնարկեց առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

Հայերեն العربية

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները