Ալեն Սիմոնյանը Հռոմի ստատուտը արագ վավերացնելու անհրաժեշտություն չի տեսնում և աբսուրդ է համարում Պուտինին ձերբակակելու քննարկումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը Հռոմի ստատուտն արագ վավերացնելու անհրաժեշտություն չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման կարծիք է հայտնել «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում։

Հայաստանի ԱԺ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանում Հռոմի ստատուտը վավերացնելու հարցի շուրջ քննարկում չեն ունեցել, սակայն հայտնել է իր սուբյեկտիվ կարծիքը, որ այդ հարցում շտապելու անհրաժեշտություն Հայաստանը չունի։

Սիմոնյանը հիշեցրել է, որ Հռոմի ստատուտի՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության շուրջ քննարկումը կառավարությունն ունեցել է և եզրակացության համար Սահմանադրական դատարան է ուղարկել 2022 թվականի վերջին։ «Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան պատերազմների ժամանակ մարդկության դեմ արված հանցագործությունների դեպքեր ունենք, և Հայաստանի համար դա անհրաժեշտ գործիք է։ Բայց մենք միշտ մեզ պահել ենք որպես դաշնակից, և Ռուսաստանի դեմ հատուկ որևէ քայլ մենք չենք արել»,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու համատեքստում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման շուրջ քննարկումներին։

Այս համատեքստում նա աբսուրդ է որակել Հայաստանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու քննարկումները։ «Բայց ամբողջ աշխարհի տարբեր երկրների․․․ այնպես չէ, որ հենց Հայաստանը պետք է վերցնի այդ բեռը և գնա դրանով զբաղվի։ Դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես և ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, որը մեզ այսօր թույլ է տալիս նաև քննադատել Ռուսաստանի որոշ գործողություններ, որոնք առնվազն անհասկանալի են մեզ համար։ Մենք մշտապես մեզ որպես ճիշտ դաշնակից ենք պահել և ազնիվ ենք պահել բոլոր մեր գործընկերների հետ։ Քաղաքական որևէ ենթատեքստ ման գալ պետք չէ»,- ասել է Սիմոնյանը։

Նա հավելել է, որ ՌԴ պաշտոնատար անձինք, որոնց հետ ինքը շփումների մեջ է, այդ հարցը չեն էլ բարձրացրել՝ շեշտելով, որ Հայաստանի պարագայում նման հարց բարձրացնելը տեղին չէ, որովհետև Հայաստանը մշտապես ՀԱՊԿ-ի և մնացած բոլոր միջազգային գործընկերների հետ իրեն պահել է պարկեշտ, ազնիվ և դաշնակցային մակարդակում՝ միևնույն ժամանակ իր երկրի շահերը չստորադասելով որևէ այլ շահերի։

Հարցին՝ Հռոմի ստատուտն արագ վավերացնելը ռիսկեր ո՞ւնի, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստը և օգտակար գործողության գործակիցը ես չեմ հասկանում։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք դա վավերացրել են, և Հայաստանը չպետք է այս հարցում պիոներ լինի։ Հասկացանք, որ մենք դժգոհ ենք այն արձագանքներից և գործողություններից, որոնք կան Ռուսաստանի կողմից, և ունենք բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկենք, բայց միևնույն ժամանակ, իմ սուբյեկտիվ կարծիքով, այսօր նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում»։

Հայերեն English Français Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ