Մեկ վարժական հավաքի շրջանակներում կարող են կանչվել միևնույն գործատուի աշխատակիցների 5 տոկոսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հստակեցվում են վարժական հավաքներին ոչ ենթակա անձանց շրջանակը, ինչպես նաև խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին միևնույն գործատուի աշխատակիցների կանչման պայմանները։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Հայտարարված մեկ վարժական հավաքի շրջանակներում կարող են կանչվել միևնույն գործատուի աշխատողների ոչ ավելին, քան 5 տոկոսը»,- ասաց Սարգսյանը։

Հայերեն