Ազգային կինոկենտրոնի և «Այբ» դպրոցի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ կրթական հաստատությունների հետ սկսել է դպրոցականների համար իրականացնել հայկական կինոժառանգությանն առնչվող նախագծեր։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնից, նախաձեռնության նպատակն է դպրոցականների մոտ հետաքրքրություն առաջացնել ազգային կինոժառանգության նկատմամբ, ոչ միայն ծանոթացնել, այլև հնարավորություն տալ նրանց նորովի՝ 21-րդ դարի ընկալումներին և պատկերացումներին համահունչ , ստեղծել նոր գործեր՝ հիմքում ունենալով հայրենական կինոժառանգության նմուշները։ Սա յուրօրինակ հնարավորություն է հասկանալու, թե ինչպես է հայկական վաղ շրջանի կինոն կամ առհասարակ Հայ կինոն ընկալվում և մեկնաբանվում այսօր։

Այս առիթով Հայաստանի ազգային կինոկենտոնի և «Այբ» դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել գիտակրթական, մշակութային-ժամանցային ծրագրեր․ աշակերտները կծանոթանան հայկական դասական կինոարվեստին և կստեղծեն իրենց սեփական կինոարտադրանքը։ Երկու կառույցների ղեկավարները՝ Շուշանիկ Միրզախանյանը և Դավիթ Սահակյանը կարծում են, որ Հուշագրի վավերացումը բխում է հենց երկու կառույցների շահերից՝ ընդլայնելով գործակցության հնարավորությունների շրջանակը։

«Դպրոցը յուրաքանչյուր երկրում իր կրթական առաքելությամբ իրականացնում է նաև մշակութային ժառանգության զարգացումն ու փոխանցումը։ Այս համատեքստում Հայ կինոն նույնպես դիտարկում ենք որպես մեր ինքնության ու մշակույթի ուրույն մասը, իսկ հարյուրամյակը լավ հնարավորություն է այդ առաքելությանը ծառայելուն»,- նշել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի դիտարկամբ էլ երեխաների հետ աշխատելը ոչ միայն հաճելի է ու հեռանկարային, այլև այն թարմ գաղափարներ, նոր լիցքեր ստանալու և զարգացնելու հիանալի առիթ է։

Հուշագրի համաձայն համագործակցությունը իրականացվելու է հետևյալ ուղղություններով․ «Այբ» դպրոցի դահլիճում իրականացվելու են ֆիլմերի բաց և փակ ցուցադրություններ, դպրոցի սաները ստեղծելու են կրթական խաղեր, աջակցելու են Վիքիպեդիայի նյութերի խմբագրմանը և թարգմանությանը, աշակերտները ստեղծելու են գրական ստեղծագործությունների հիման վրա նկարահանված հայկական ֆիլմերի մասին փոդքաստների շարք, նաև սոցիալական հարթակների համար պատրաստելու են տեղեկատվական հոլովակներ։ Բացի այդ, կազմակերպվելու է «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում ֆիլմարտադրության և «Արվեստանոց» ակումբների ստեղծած արտադրանքի՝ ֆիլմերի և պոստերների ցուցադրություն ։

Համագործակցության շրջանակում հայկական կիոնարվեստի մասին ստեղծված ողջ բովանդկաությունը տարածվելու և ներկայացվելու է հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում:

Աշակերտներին բովանդակության հարցում խորհուրդներով աջակցելու են Ազգային կինոկենտրոնի մասնագետները:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ