Life

Ռոզա Լինը երկրպագուների դատին է հանձնել նոր երգը

1 րոպեի ընթերցում

Ռոզա Լինը երկրպագուների դատին է հանձնել նոր երգը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Ռոզա Լինը, որի եվրատեսիլյան «Snap» երգը շարունակում է մեծ հաջողությունների հասնել՝ հնչելով հազարավոր միջազգային հարթակներում, երկրպագուներին է ներկայացրել «Never Be Mine» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն համացանցում է:

Երգչուհին 2022-ի օգոստոսից համագործակցում է Columbia Records-ի հետ և 2023-ի գարնանը թողարկելու է իր առաջին ալբոմը, սակայն մինչ այդ մի քանի սինգլ է թողարկելու: Տարվա ամենասպասված ու հետաքրքիր իրադարձություններից է համարում հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում սպասվող իր ելույթը: Շատ ոգևորված է, չի բացառում՝ գուցե համագործակցեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում