Հասարակական

Ալեն Սիմոնյանը կարող է կրկին վիրահատվել

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը կարող է կրկին վիրահատվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հնարավոր է, կրկին վիրահատվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Ազգային ժողովի նախագահը, հնարավոր է, կրկին վիրահատվի»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։

Ազգային ժողովի նախագահը մարտի 20-ին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը, ապա վիրահատության ենթարկվել։ Սիմոնյանը մարտի 28-ին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում