2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանն անցնելու է ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանն անցնելու է ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Ազատականացումը հիմնականում զարգացման հաջորդական փուլն է, որովհետև կարծում ենք, որ արդեն ավտոապահովագրողների բյուրոն թե տեխնիկապես, թե իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցմանը։ Ավտոսեփականատերերի համար մենք ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գների ձևավորման համակարգի ներմուծում, որը նախկինում չենք ունեցել: Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը»,- նշեց Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով՝ գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները։

«Օրինակ՝ ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար կամ խմբային մոտեցում մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար։ Այդ կառուցակարգերը այլևս չեն գործելու, գործելու է ազատ շուկայական մեխանիզմ, որը, ինչպես նշեցի, վարորդի անհատական տվյալները ձևավորելու են այն սակագինը, որն ինքը վճարելու է ԱՊՊԱ-ի համար։

Քաղաքացիները այսուհետ առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները։ Ըստ այդմ, իրենք կարող են ընտրել իրենց համար գին-որակ հարաբերակցությունը»,- եզրափակեց Գալստյանը։

Հայերեն

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած