Ավելի շատ հարցեր են առաջացել, քան պատասխաններ․ փաստաբանը՝ կացարանում զոհված զինծառայողների դիերի փորձաքննության մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 10-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խորը հակասության մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների հետևությունների համաձայն՝ զինծառայողների մահը վրա է հասել ածխածնի մոնօքսիդից/շմոլ գազ և այրվածքային շոկից։ Եզրակացություններով ամրագրված է, որ ջերմային այրվածքները առաջացել են կենդանության պահին (սա հատկապես ցանկանում եմ շեշտել և ձեր ուշադրությանը հրավիրել) և կենդանության պահին բարձ ջերմային գործոնի բոցի ներգործության հետևանքվ, և նշված այրվածքներն ու ածխածնի մոնօքսիդով/շմոլ գազից թունավորումն առաջացրել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվանը։ Հարկ եմ համարում հատկապես նշել, որ ստացված եզրակացություններով զոհված 10 զինծառայողների մոտ թմրանյութ և հոգեմետ դեղեր չեն հայտնաբերվել։

Ստացված եզրակացությունները գործի փաստական հանգամանքների հետ, տուժող կողմի խորը հավաստմամբ, գտնվում են խիստ հակասության մեջ և միաժամանակ ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ»,- ընդգծեց Նորիկյանը։

Փաստաբանը հարկ է համարում ստանալ հետևյալ հարցերի պատասխանը․ ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազն ինչպե՞ս է ներթափանցել զինծառայողների ննջասենյակ, ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում։

«Ավելին, եթե պաշտոնական վարկածով պնդում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի առաջացած բոցից, հարց է առաջանում ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, շմոլ գազը երբվանից է առաջացել, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ միջոցների կիրառման հետևանքով և հրդեհից առաջ ի՞նչ իրավիճակ է տիրել այդ տարածքում։

Ավելին, եթե եզրակացությամբ պնդում է արվում, որ զինծառայողները ջերմային այրվածքները ստացել են կենդանության պահին, ապա ինչպե՞ս բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնար միջոցներ ձեռնարկել այդ տարածքից դուրս գալու և գտնվել են իրենց մահճակալի վրա»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս պայմաններում տուժող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության հնարավորությունը՝ միաժամանակ սպասելով նշանակված հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննությունների եզրակացությանը։

«Այս եզրակացությունները ստանալուց հետո համադրելով, վերլուծելով, մնացած մյուս ապացույցների հետ՝ տուժող կողմը հանդես կգա դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հարցի քննարկման մասին իր դիրքորոշմամբ»,- եզրափակեց Նորիկյանը։

Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։

Հայերեն

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում