Ինովացիա

Artbox Hub ծրագիրն ընդունում է հայտեր

1 րոպեի ընթերցում

Artbox Hub ծրագիրն ընդունում է հայտեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Creative Armenia-ն մեկնարկել է Հայաստանում ստեղծարար բոլոր ոլորտներում գործող մշակութային հաստատությունների համար ստեղծված Artbox Hub ութշաբաթյա առցանց ծրագրի հայտերի ընդունումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 28-ն է։ Ծրագրին ծանոթանալ և հայտերը ներկայացնել հնարավոր է artbox.am/hub կայքէջում։

Աշխատելով առաջատար մենթորների և միջազգային մշակութային հաստատությունների առաջնորդների հետ՝ մասնակցող կազմակերպությունները կվերաիմաստավորեն իրենց մոտեցումը մարքեթինգին, հաճախորդների ակտիվացմանը և եկամտի մոդելներին։

Նրանք կմշակեն ռազմավարություն՝ իրենց տարածքներին նոր շունչ տալու ու հասանելի և հետաքրքիր մշակութային կենտրոններ ստեղծելու համար։ Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն իրենց տարածքները մշակութային ստեղծարար կենտրոնների վերածելու նախագծերը, դրանցից լավագույն 3-ը կընտրվի՝ ստանալու 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ և բրենդավորման աջակցություն՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար:

Ծրագիրը իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ` «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում