Համացանցում ազգային լեզվով հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնվում են

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային լեզուներով համացանցում հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնելու, առկա հարցերը քննարկելու նպատակով Երևանում մարտի 28-ին կայացավ «Համընդհանուր ընդունման օր» տարածաշրջանային համաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում գործընթացի նախաձեռնող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տեխնիկական թիմն արդեն իսկ մշակել է լուծումներ։ Ինչպես հայերենի՝ հայ դոմենով, այնպես էլ այլ լեզուների դեպքում, տեխնիկական լուծումների նպատակն օպերացիոն տարբեր համակարգերում լիովին հայատառ էլ.փոստը (անուն@էլփոստ.հայ), դոմենների կիրառումը և որոնումները հնարավոր դարձնելն է։

«Մարդկության 65 տոկոսը խոսում է իր մայրենի լեզվով և այլ լեզվի չի տիրապետում: Ընդհանուր առմամբ, մինչև վերջին տարիները համացանցը ընկալում ենք որպես լատինատառ տարածք: Ինտերնետ կառավարմամբ զբաղվող ICANN կորպորացիան շատ կարևորում է ազգային այբուբեններով դոմենների տրամադրումը և դրանց առաջխաղացումը: Այդ առումով մենք որպես դոմեններից մեկին տիրապետող հանրություն, ևս կարևորում ենք: Հատկանշական է, որ տարածաշրջանային կոնֆերանսը հենց Հայաստանում ենք ընդունել»,- ասաց ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը:

Նրա խոսքով օգտատերերի համար հարմար միջավայր ստեղծելու նպատակով եղած 800 հայատառ հասցեները պետք է ավելի կիրառելի դարձնել:

Հայ մասնագետները փաստեցին, որ տեղական մակարդակում լոկալ սերվերներում լիովին հայատառ էլ.փոստն արդեն գործում է, ինչն աննախադեպ է։ Այսպիսով, համացանցում նաև ազգային լեզվով բովանդակությունը հարստացնելու և զարգացնելու լայն դաշտ է ստեղծվում։

«Մենք կազմակերպում ենք բազմատեսակ միջոցառումներ, մրցույթներ, աշխատանքային խմբեր ենք ստեղծում, որոնք ակտիվ աշխատում են հենց հայերենով՝ հայկական բովանդակություն ստեղծելու, տարածելու ուղղությամբ: Սկզբում դրա կիրառելիությունը պասիվ էր, հիմա հասել ենք նրան, որ հայակական դոմենային անունների հանդեպ հետարքրքությունն աճում է»,- ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այս գործում փորձում են ներգրավել նաև պետական հատվածին:

Իրազեկման բնույթ կրող միջոցառմանը Հայաստանը, Սերբիան, Եգիպտոսը, Ռուսաստանը, Վրաստանը և Ուզբեկստանը համաժողովում ներկայացրին, թե ինչ քայլեր են իրականացնում համացանցում իրենց ազգային դոմենների և դրանցով գրանցված էլ.փոստերի համընդհանուր կիրառելիությունը համացանցում ապահովելու համար։

Այն կազմակերպել էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» (ICANN) ու «Ինտերնետ ցանցի ազգային դոմենի կոորդինացիոն կենտրոն» ՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

«Համընդհանուր ընդունման օրը»՝ մարտի 28-ը, այս տարի աշխարհը նշում էր առաջին անգամ։ Աշխարհի 40 երկրներում անցկացվեց 50 միջոցառում: Շարժումը նախաձեռնել է Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան (ICANN)՝ համագործակցելով ոլորտի առաջատար Google, Apple և այլ ընկերությունների հետ։ Նպատակը ոչ լատինատառ դոմենները և էլ. փոստերն աշխարհում բոլոր սարքերի, հավելվածների ու համակարգերի համար ընդունելի և կիրառելի դարձնելն է, ինչպես նաև ինտերնետ հանրությունն ընդլայնելը՝ ինտերնետ հասանելիության ապահովմամբ։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում