ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 բուժառու. 11 անձ վերադարձել է

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ մարտի 28-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի առողջապահության նախարարությունից, մեկտեղ նշելով, որ 11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 229 հիվանդ։

Հայերեն English Français Русский

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով