Ինովացիա

Թողարկվել է Krisp 2.0-ն. այն Product Hunt-ում պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար

1 րոպեի ընթերցում

Թողարկվել է Krisp 2.0-ն. այն Product Hunt-ում պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Krisp-ը Product Hunt-ում գործարկել է Krisp 2.0 տարբերակն՝ ավելի անվտանգ, լայն գործառույթներով ու գեներատիվ արհեստական բանականության հնարավորությունների կիրառմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Krisp 2.0-ի օգտին քվեարկել և աջակցել օրվա պրոդուկտ դառնալուն հնարավոր է այստեղ։

«Մենք Krisp-ը սկսել ենք հինգ տարի առաջ՝ արհեստական ինտելեկտի միջոցով առցանց հանդիպումներում արտադրողականությունը բարձրացնելու տեսլականով:

Մենք սկսեցինք «ձայնից»՝ կառուցելով աղմուկը չեղարկելու աշխարհի առաջատար տեխնոլոգիան: Այն հնարավորություն է տալիս միլիոնավոր մասնագետների և աշխարհի հազարավոր լավագույն ապրանքանիշերի ունենալ առցանց հանդիպումներ առանց ֆոնային աղմուկի ու ձայների:

336614070_183401947360837_2161755129241057338_n.jpg (145 KB)

Այսօր մեկ քայլ առաջ ենք գնում, և ես ուրախ եմ հայտարարելու Krisp 2.0-ի թողարկման մասին, որը կներառի մեր հեղափոխական AI Meeting Assistant-ը»,- այս մասին «լինկդին»-ում գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Krisp-ի նոր տարբերակն ունի անվճար անսահմանափակ տրանսկրիպցիաներ սարքավորման վրա, հանդիպման արդյունքների բարձրորակ ավտոմատացում, աշխատանք ցանկացած ձայնային հավելվածի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում