Ժամը 11։00-ին դրությամբ ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 10․78%-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին, մարտի 26-ին ժամը 11․00-ի դրությամբ, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․88%-ը կամ 22 880 քաղաքացիներից 2 490-ը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Անի համայնքում, 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․64%-ը կամ 15 918 քաղաքացուց 1 693-ը։ Երկու համայնքներում, ժամը 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 10․78%-ը։

Ըստ աղբյուրի՝ ընտրողների մասնակցության թվերին, ըստ բնակավայրերի, կարելի է ծանոթանալ ԿԸՀ կայքում։

Նշվում է, որ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին