Հայաստանը հերքել է Ադրբեջանի կեղծ մեղադրանքները, թե զինված ուժերում անչափահասների է ներգրավում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ հերքելով Ադրբեջանի ներկայացրած զեկույցներից մեկում տեղ գտած ապատեղեկատվությունը, թե Հայաստանը զինված ուժերում անչափահասների է ներգրավում։ Մհեր Մարգարյանի նամակը հրապարակվել է որպես ՄԱԿ անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։

Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում` ընդգծելով, որ կեղծիքի տարածումը ՄԱԿ-ում Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է դարձել:

Ընդգծելով հակամարտության տարածքներում բնակվող երեխաների իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառությունը` ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվում է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ դատապարտելի արարքների մեջ Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը, այդ թվում՝ չարաշահելով երեխաների իրավունքների թեման առերևույթ քարոզչական նպատակների համար, և դրա փոխարեն կատարի իր իրավական պարտավորությունները, մասնավորապես` Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումները։

Նամակում Մհեր Մարգարյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ներկայացրած զեկույցում չկա որևէ ապացույց այն մասին, թե Հայաստանը զինված ուժերում անչափահասների է ներգրավում։ Նշվում է, որ Ադրբեջանի զեկույցը չի պարունակում հղում որևէ անկախ, վստահելի աղբյուրի, բացի Ադրբեջանի սեփական հայտարարություններից, նամակներից և հաղորդակցություններից։

Մհեր Մարգարյանը նաև հիշեցրել է՝ բազմաթիվ միջազգային հաշվետվություններ հաստատել են, որ 2020 թվականին Ադրբեջանը ներգրավել է վարձկանների և ահաբեկիչների Մերձավոր Արևելքից և նրանց տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

Հայերեն English Русский

«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին