ՀՀ վարչապետն ու Վրաստանի դեսպանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական օրակարգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետն առաքելության մեկնարկի առթիվ շնորհավորել է վրաց դիվանագետին և համոզմունք հայտնել, որ նա իր գործունեությամբ կխթանի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացումը: Գոհունակություն հայտնելով Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքից՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը և առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:

Վրաստանի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի առավել սերտացման:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ, անդրադարձել առևտրատնտեսական օրակարգին: Այս համատեքստում կարևորվել են գործարար շրջանակների միջև ակտիվ շփումները, փոխայցերը, ներդրումային ծրագրերում ներգրավվումը:

Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը:

Հայերեն English Français Русский

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ