Քաղաքականություն

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը խաղաղության հաստատման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը խաղաղության հաստատման  վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության հաստատման առաջընթացի առնչությամբ ուղերձը: «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ կիսվելով ՀՀ վարչապետի՝ նախորդ օրը կատարած գրառմամբ:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ քննարկումները դյուրացնելու գործում: «Եվ մենք ոգևորված են Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի առնչությամբ»,-նշել է Պատելը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավեի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ «Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել էր Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում