ԿԳՄՍ նախարարի խոսքով Բարձրագույն կրթության ինտեգրման հարցը նոր չէ, որի շուրջ վերլուծական աշխատանքը իրականացվում է արդեն մի քանի տարի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավաստիացրեց, որ Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման հարցը նոր չէ, որ բարձրացվում է. այս հարցի շուրջ վերլուծական աշխատանքը կատարվում է արդեն մի քանի տարի և առկա են բազմաթիվ զեկույցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կրթության զարգացման պետական ծրագրով ֆիքսվել են մի շարք թիրախներ, որ մենք պետք է մինչև 2030 թվականը ունենանք պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ, որ դրանք պետք է ունենան բնականաբար, շատ ուժեղ և կայացած գիտահետազոտական բաղադրիչ, ֆիքսվել է, որ առնվազն 4 բուհեր պետք է տեղ գտնեն միջազգային վարկանիշավորման 500-յակում: Թե սա ինչպես ենք անելու, քննարկվում է, որովհետև ճանապարհներն ու մոտեցումները տարբեր են: Ձևավորված է եղել աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր վերլուծական տեղեկանք տարբեր մոդելների, դրանց հնարավորությունների մասին: Տարբեր մոդելներ են առաջարկվել, հիմա առաջիկայում կանցնենք որոշումների կայացման փուլին:

Բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին կառաջարկենք մեր մոտեցումը, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ ինտեգրումը: Սա պետք է լինի թափանցիկ ու հասկանալի գործընթաց: Մեր մոտեցումը լինելու է շատ կոնկրետ: Մայիսին արդեն կունենանք հստակ սկիզբ այս պրոցեսի, կսկսվի աշխատանքը, ոչ թե բուհերի միավորումը:

Բուհերի միավորումը շատ ժամանակատար պրոցես է և դա տեղի է ունենում այն դեպքում, երբ կազմակերպվում է որակյալ և ունենում է համապատասխան ճանապարհային քարտեզ»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ սա հատուկ շեշտում է, որ տպավորություն չստեղծվի, թե հենց վաղը բուհերը կրճատվելու են:

Հարցին, թե Գիտությունների ազգային ակադեմիան այդ պրոցեսի արդյունքում մնալո՞ւ է, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Ակադեմիայի մնալ-չմնալու հարցը ածանցյալ է այն լուծումներից, որոնք պետք է լինեն համակարգում: Ես կարծում եմ՝ Ակադեմիայի անելիքների, գործառույթների, կարգավիճակի տեսանկյունից մենք լավագույն լուծումը իրենց հետ կգտնենք»,- եզրափակեց Անդրեասյանը:

Հայերեն

Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամրուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության․ նախագահ

Համատիրության նախագահն ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին. խախտվել է գաղտնիությունը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքացիներին կոչ է անում առաջիկա ժամերին առավել ակտիվ մասնակցել ընտրություններին

Արայիկ Հարությունյանը հերքում է պնդումները, թե ընտրակաշառքների գործով ձերբակալությունները սկսվել են վերջին պահին

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ

Արայիկ Հարությունյանը շատ լավ է գնահատում ընտրությունների ընթացքը

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը