Ինովացիա

Հայկական ZERO Systems-ը ներդրումներ է ներգրավել Thomson Reuters-ից

2 րոպեի ընթերցում

Հայկական ZERO Systems-ը ներդրումներ է ներգրավել Thomson Reuters-ից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ZERO Systems կոգնիտիվ ավտոմատացման հարթակը հայտարարել է Thomson Reuters վենչուրային ֆոնդից ռազմավարական ներդրումներ ներգրավելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներդրումները հետևում են Thomson Reuters-ի և ZERO-ի բիզնես և տեխնոլոգիական համագործակցությանը, որը հայտարարվել էր 2022-ի աշնանը:

ZERO Systems-ը ավտոմատացման հարթակ է, որը կարգավորվող ոլորտներ է բերում Generative AI-ն և Large Language Models-ը (LLMs): Ստարտափի առաջադեմ բազմաֆունկցիոնալ AI շարժիչը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ավտոմատացնել իրենց բիզնես գործընթացները, ձեռք բերել տեղեկատվություն և բարելավել աշխատակիցների արտադրողականությունը՝ չխախտելով անվտանգության չափանիշները:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ԱՄՆ-ում: Ընկերության ամենամեծ մասնաճյուղը Հայաստանում է: ZERO-ն ներկայում մասնաճյուղեր ունի Կանադայում, Լեհաստանում, Ուկրաինայում:

Thomson Reuters-ը բիզնես տեղեկատվական ծառայությունների առաջատար մատակարար է, որի արտադրանքը ներառում է նեղ մասնագիտացված տեղեկատվական ծրագրակազմ և գործիքներ իրավաբանական, հարկային, հաշվապահական ոլորտի մասնագետների համար՝ համակցված գլոբալ նորությունների աշխարհի ամենահայտնի լրատվական ծառայություններից մեկի՝ Reuters-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում