Ինովացիա

Հայ հիմնադիր ունեցող Britive-ը 20,5 միլիոն դոլարի ներդրում է ստացել

1 րոպեի ընթերցում

Հայ հիմնադիր ունեցող Britive-ը 20,5 միլիոն դոլարի ներդրում է ստացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ հիմնադիր ունեցող Britive ընկերությունը հայտարարել է 20,5 միլիոն դոլար Series B ներդրման մասին՝ Pelion Venture Partners-ի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարքին մասնակցել են նաև Liberty Global Ventures, Crosslink Capital և One Way Ventures վենչուրայի ֆոնդերը:

Britive-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Պողոսյանի խոսքով՝ այն ուղղվելու է հաճախորդների հաջողությունների, մարքեթինգի և վաճառքների, ինչպես նաև պրոդուկտի զարգացմանը։

Britive-ը ամպային տեխնոլոգիաների անվտանգության լուծում է տրամադրում խոշոր և միջին ձեռնարկություններին՝ առողջապահության, ավտոմոբիլային, առևտրի, մեդիայի և այլ ոլորտներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում