Կասկադի հարակից տարածքում հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքում (Կասկադ) հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Քաղաքապետարանում տեղի էր ունեցել գիտաժողով, մասնակցում էին ոլորտի ամենաճանաչված գիտնականները, որոնք և հորդորեցին փոխարինել օր առաջ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակները։ Առանց այն էլ Երևանի կանաչ ֆոնդը բավականին պակաս է մեկ շնչին ընկնող հաշվարկով և եղած ծառերի գրեթե կեսը կորցրել են կամ կորցնում են իրենց կենսունակությունը և եթե անհապաղ միջոցներ չձեռնակեինք նոր ծառերի տնկման, ապա մի քանի տարի անց Երևանը կվերածվի կիսանապատի։ Սրանով է պայմանավորված ծառերի փոխարինումը»,- ասաց Բեգոյանը։

Նրա խոսքով՝ տեղանքը, ճարտարապետությունը, մայթերի լայնությունը հուշել է, որ այստեղ հնարավոր չէ տեղադրել մեծ սաղարթ ունեցող ծառեր։

« Եթե մենք պայմանական այստեղ տնկենք սոսիներ, ապա մի քանի տարի հետո այս սոսիների ճյուղերը կմտնեն շենքի բնակիչների պատուհաններից ներս։ Դրա համար այստեղ որոշված է համեմատաբար փոքր սաղարթով սակուրաներ տնկել։ Նաև նպատակահարմար է, որ ծառերը մեծ սաղարթ չունենան և չփակեն շենքերի գեղագիտական տեսքը։ Այս սակուրաներն ունեն իրենց հատուկ ձևը՝ ինչպես նախատեսված է, այդպես էլ աճելու են, նրանց ձևավորելու անհրաժեշտություն չի լինելի »,- նշեց Բեգոյանը։

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել