Life

Զբոսաշրջիկը ողջ է մնացել այն բանից հետո, երբ բանջի թռիչքի ժամանակ պոկվել է պարանը

1 րոպեի ընթերցում

Զբոսաշրջիկը ողջ է մնացել այն բանից հետո, երբ բանջի թռիչքի ժամանակ պոկվել է պարանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդում հանգիստն անցկացնող հոնկոնգցի 39-ամյա զբոսաշրջիկը զվարճանքների այգում մահից մազապուրծ է եղել, երբ 10-հարկանի շենքի բարձրությամբ հարթակից բանջի թռիչքի ժամանակ պոկվել է պարանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ չհաջողված թռիչքի տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում:

CNN-ը զրուցել է զբոսաշրջիկի հետ, որի անունն է Մայք: Վերջինս պատմել է, որ ջուրն է ընկղմվել ձախ կողմով և հենց մարմնի ձախ հատվածում բազմաթիվ սալջարդներ է ունեցել: Նա բանջի թռիչք կատարելու մտադրություն ի սկզբանե չի ունեցել, սակայն ընկերները համոզել են նրան թռչել:

Մայքը նշել է, որ եթե լողալ չիմանար, ապա ամեն ինչ կարող էր վատ ավարտ ունենալ, քանի որ ոտքերն իրար էին կապված պարանով:

CNN-ը կապվել է նաև զվարճանքների այգու հիմնադրի հետ, որը հաստատել է միջադեպը: Այգին հոգացել է բուժօգնության ծախսերը, վերադարձրել է տոմսի գումարը, սակայն այլ վճարումներ չի կատարել, քանի որ Մայքը թռիչքից առաջ համապատասխան փաստաթուղթ է ստորագրել՝ հրաժարվելով որևէ խնդրի դեպքում այգուն պատասխանատվության ենթարկելուց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում