Քաղաքականություն

Ադրբեջանը կրակել ու սպանել է հայ զինծառայողի․ Մարուքյանն անընդունելի է համարում զոհի և ագրեսորի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կրակել ու սպանել է հայ զինծառայողի․ Մարուքյանն անընդունելի է համարում զոհի և ագրեսորի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը արձանագրել է, որ Սպիտակ տան կողմից Ադրբեջանին ու Հայաստանին իրավիճակը դեէսկալացնելու վերաբերյալ կոչ ուղղելուց հետո Ադրբեջանը կրակել և սպանել է հայ զինծառայողի Հայաստանի սուվերեն տարածքում։

«Սպիտակ տան հայտարարությունից հետո Ադրբեջանը կրակել և սպանել է հայ զինծառայողի Հայաստանի սուվերեն տարածքում։ Զոհի և ագրեսորի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը՝ կիսվելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբիի հայտարարությամբ, որը Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել դեէսկալացնել իրավիճակը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում