Իրանը իր ողջ պոտենցիալը կօգտագործի տարածաշրջանի խնդիրները երկխոսությամբ լուծելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը․ այս քաղաքականության մեջ Իրանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանը։

Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։

«Խորհրդակցությունների շրջանակում ես իմ հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում եմ, և երեկ և այսօր մենք արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ընդգծվեց Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Եվ մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարի տեղակալը։

Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք խաղաղության և կայունության երաշխավորն են, և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող այդ կայունությունն ու խաղաղությունն ապահովել, քանի որ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում։

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալին հարց ուղղվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու, Հայաստանի սուվերեն տարածքի մի մասն օկուպացված պահելու, ինչպես նաև «Արևմտյան Ադրբեջան» և «Հարավային Ադրբեջան» կեղծ թեզերը շրջանառելու վերաբերյալ։

«Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատմանը։ Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար։ Եվ Իրանը իր ողջ հնարավորությունը և պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին և խնդիրներին լուծում տալու համար»,- պատասխանեց Ալի Բաղերի Քանին։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան