BlueQubit-ը Product Hunt-ում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական BlueQubit ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։
Հայկական BlueQubit ստարտափը տրամադրում է հարմար հարթակ, որը թույլ է տալիս ցանկացածին մուտք գործել հզոր քվանտային սարքավորում և օգտագործել այն ընդամենը մեկ պարզ հպումով: Ստարտափը լուծում է քվանտային հաշվողական ոլորտի հիմնական խնդիրը՝ քվանտային հավելվածների մշակման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների և ռեսուրսների սահմանափակ հասանելիությունը:
Ստարտափի մասին ավելին իմանալու համար կարդացեք «Արմենպրես»-ի անդրադարձը:
Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։