Քաղաքականություն

Նիդերլանդները շարունակում է ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման համար

2 րոպեի ընթերցում

Նիդերլանդները շարունակում է ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանում մարտի 21-ին Եվրոպական առաջիկա գագաթաժողովին նվիրված քննարկումների ժամանակ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի հարցերին պատասխանելիս վարչապետ Մարկ Ռյուտեն հանդես է եկել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մի շարք հայտարարություններով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից, վարչապետ Մարկ Ռյուտեն մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շատ սահմանափակ է մեկնաբանում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, իսկ Նիդերլանդների կառավարությունը դատավճիռն այդպես չի ընկալում։ Դրա մասին հստակ տեղեկացվել է Ադրբեջանի դեսպանը։

Մարկ Ռյուտեն վստահեցրել է, որ նիդերլանդական կողմը շարունակում է երկկողմ և Եվրամիության համատեքստում ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման ուղղությամբ։

Պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի այն հարցին թե ինչ քաղաքական հետևանքներ ունի այն հանգամանքը, որ Ադրբեջանը գազ է ներկրում Ռուսաստանից, որպեսզի կարողանա Եվրոպային գազ մատակարարել՝ ըստ պայմանավորվածության, վարչապետ Ռյուտեն պատասխանել է, որ Ադրբեջանը սահմանափակ քանակությամբ է գազ ներկրում Ռուսաստանից, այդուհանդերձ Եվրոպական հանձնաժողովը արդեն իսկ հայտարարել է, որ ռուսական գազի ներկրման հարցը քննարկելու է ադրբեջանական իշխանությունների հետ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում