Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է հեռուստաալիքների համար սահմանել հերթականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Այս պահի դրությամբ հեռուստաալիքների հերթականության հետ կապված որևէ կարգավորում չկա: Անկախ նրանից հեռուստացույց դիտում եք կաբելային որևէ օպերատորի միջոցով, թե հեռուստացույցի սովորական թվային ընդունիչով, կարգավորում չկա: Եվ շատ դեպքերում հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունները տեղ չեն գտնում տասնյակում, և ոչ լիցենզավորված, այլ հեղինակազորված հեռուստաընկերություններ հայտնվում են կաբելային հեռուստաընկերությունների տասնյակում: Նախագծով սահմանվում է, որ այսուհետ անկախ նրանից՝ քաղաքացիները դիտում են կաբելայինով, թե հեռուստացույցի թվային ընդունիչով, բոլորի մոտ ալիքների հերթականությունը կլինի նա»,-ասաց Գաբրիելյանը:

Նախապատվությունը տրվելու է հանրային հեռարձակողներին, հետո նաև՝ հանրապետական սփռում ունեցողներին, մայրաքաղաքային սփռում ունեցողներին: Իսկ մարզային հեռուստաընկերություները կլինեն մայրաքաղաքային սփռում ունեցողներից հետո:

Հայերեն

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի