Ինովացիա

Հայկական Leanbe-ն Product Hunt-ում է

1 րոպեի ընթերցում

Հայկական Leanbe-ն Product Hunt-ում է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Leanbe ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

Հայկական Leanbe ստարտափը պրոդուկտի հետ աշխատող թիմերին օգնում է լիարժեք կազմակերպել պրոդուկտի զարգացման ամբողջական ցիկլը՝ դիտարկելով տարբեր գործոններ, ինչպիսիք են՝ օգտատերերի և մրցակիցների վարքագիծը, ճանապարհային քարտեզը, գաղափարների դասակարգումն ըստ առաջնահերթության։ Leanbe-ն օգնում է ավելի ռացիոնալ որոշումներ կայացնել, ինչպես նաև հետևել պրոդուկտի առաջընթացին։

Ստարտափի մասին ավելին իմանալու համար կարդացեք «Արմենպրես»-ի անդրադարձը:

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում