Քաղաքականություն

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

2 րոպեի ընթերցում

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում միջանցքը փակած կեղծ ակտիվիստներից մեկը բացահայտ սպառնում է սպանել հայերին։ «Մենք շուտով Նովրուզի տոնին այստեղ հայի կմորթենք և նրա արյունը կավելացնենք քեբաբի մեջ»,- ցինիկ ժպիտով հայտարարում է ադրբեջանցի պսևդոակտիվիստը, ինչն էլ առաջացնում է նրան շրջապատողների զվարճանքը։

Տարածված տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց անունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում