Արցախ

Շրջափակման պատճառով Արցախում 700-ից ավելի տնտեսավարող դադարեցրել է գործունեությունը

7 րոպեի ընթերցում

Շրջափակման պատճառով Արցախում 700-ից ավելի տնտեսավարող դադարեցրել է գործունեությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն 100 օր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում 782 տնտեսավարող սուբյեկտներ դադարեցրել են իրենց գործունեությունը, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ։ Շրջափակման հետևանքով նվազել են նաև Արցախի հարկային եկամուտները։

Արցախի պետբյուջեի հարկային մուտքերի և եկամուտների վնասների չափի, գործունեությունը լրիվ կամ մասնակի դադարեցրած տնտեսվարողների ու այդ պատճառով աշխատանքից զրկված անձանց թվի, ինչպես նաև իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցին մանրամասներ է ներկայացրել Արցախի պետական եկամուտների կոմիտեի կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչության պետ Մանուշ Հովհաննիսյանը։

-Ինչ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը պետբյուջեի հարկային մուտքերի ու եկամուտների ցուցանիշների վրա:

-Ընթացիկ տարվա՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արցախի պետական բյուջե է մուտքագրվել 4 միլիարդ 23,9 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 5 միլիարդ 300 մլնդրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 75,9 տոկոս կամ պակաս 1 միլիարդ 276,1 մլն դրամով:

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 18,6 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 922,2 մլն դրամ:

Նման նվազող ցուցանիշները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման պատճառով տնտեսությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ շարունակվել են հարկ վճարողների կողմից գործունեությունների լրիվ կամ մասնակիդադարեցումները, ինչն էլ իր ազդեցություն է թողել բյուջեի եկամուտների վրա։

-Որքան տնտեսվարող է լրիվ կամ մասնակի դադարեցրել գործունեությունը, հիմնականում ինչ ոլորտներից։

-Շրջափակման օրերի ընթացքում 782 տնտեսավարող սուբյեկտներ կամ ընդհանուրի 18,3 տոկոսը դադարեցրել են իրենց գործունեությունը, ինչի հետևանքով 1170 աշխատակից դարձել են գործազուրկ, 317 տնտեսավարող սուբյեկտ կամ 7,5 տոկոսը շարունակում է գործունեությունը, բայց ստիպված ազատել են 1502 աշխատակցի, իսկ մնացած տնտեսավարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։Դադարեցումները վերաբերվում են համարյա բոլոր ոլորտներին։

-Շրջափակման ընթացքում հարկային արտոնություններ սահմանվե՞լ են կամ նախատեսվու՞մ են։

-Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությանշրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով նախատեսված է 3 միջոցառում, որնցից 1-ինը իրականացվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ մյուս 2-ը, որոնք վերաբերում են աշխատանք չունեցող կամ աշխատանքը կորցրած անձանց, իրականացվում են Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից։

Հաշվի առնելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 3 տարի ժամկետով սահմանվել են հարկային արտոնություններ, այս փուլում առանձին արտոնությունների տրամադրման անհրաժեշտություն դեռ չկա․ մասնավորապես 2023 թվականին հարկ վճարողները դեռ ազատված են հաստատագրված և արտոնագրային վճարների վճարումից, իսկ առևտրի հարկ և ընդհանուր հարկման ռեժիմով հարկվող հարկ վճարողների համար հարկերը առաջանում են՝ ելնելով իրացման շրջանառություններից։

- Ովքեր են միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության շահառուները, ինչ չափերով են տրամադրվում աջակցության գումարները։

-Կառավարության որոշմամբ սահմանվել են տնտեսության առավելապես տուժած 41 ոլորտ, որոնցից են մեծածախ և մանրածախ առևտուրը, շինարարությունը, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջպետական ուղևորափոխադրումները, բեռնափոխադրումները, հանրային սննդի կազմակերպման գործունեությունը, հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, բացառությամբ մետաղական հանքաքարի արդյունահանման և մի շարք այլ ոլորտներ։ Նշված ոլորտներում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ արտոնագրային վճար վճարողների) տրամադրվում է աջակցություն 136 հազար դրամի չափով, իսկ արտոնագրային վճար վճարող անձանց` 68 հազար դրամի չափով: Միանվագ դրամաշնորհի ծրագրով յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով տրամադրվում է առավելագույնը 136 հազար դրամի և դրա հաշվարկային մեծությունից վճարվող հարկերի ու սոցիալական վճարի չափով, իսկ 2022 թվականի նոյեմբեր և 2023 թվականի հունվար ամսվա եկամուտների մեծությունը այդ չափից պակաս լինելու դեպքում՝ եկամուտների փաստացի մեծության չափով:

- Ինչ կարգով են փոխանցումներն իրականացվում (մասնավորապես ինչ հերթականությամբ)։

-2023 թվականի փետրվարի 21-ից սկսվել են աջակցության և դրամաշնորհի գումարների փոխանցումները տնտեսավարող սուբյեկտներին։ Փոխանցումներն իրականացվում են ըստ սպասարկող ստորաբաժանումների դիմումների ընդունման հերթականության, բացառությամբ այն տնտեսավարողների, որոնց շահառու հանդիսանալը որոշվում է ուսումնասիրության արդյունքում։

- Ընդհանուր առմամբ՝ որքան տնտեսվարող սուբյեկտի և որքան գումար է փոխանցվել։

-2023 թվականի մարտի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու են հանդիսացել 1959 տնտեսավարող սուբյեկտներ, որոնց փոխանցվել է 555,6 մլն դրամ:

-Ինչ փուլում է գործընթացը:

-Ի սկզբանե որոշմամբ նախատեսված էր դիմումները ընդունել մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը, բայց հաշվի առնելով, որ մի շարք տնտեսավարող սուբյեկտներ նշված ժամկետում չեն հասցրել ներկայացնել դիմումները, այդ ժամկետը որոշմամբ երկարաձգվել էր և սահմանվել մինչև սույն թվականի մարտի 15-ը ներառյալ: Այսինքն արդեն ավարտվել է դիմումների ընդունումը, սակայն գումարների տրամադրումն ընթացքում է: Մոտ 400 տնտեսվարող սուբյեկտի մասով էլ դեռևս շարունակվում է ուսումնասիրման և միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության տրամադրման գործընթացը։

Բաժին

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում