Սպորտ

Մարիամ Մկրտչյանը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Մարիամ Մկրտչյանը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքումընթացող առաջնությունում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Մարիամ Մկրտչյանը: Հաղթել են նաև Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Միավորը կիսել է Լիլիթ Մկրտչյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը և Պոլիան Կոբակը պարտություն են կրել:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում