Պաշտոնական

Մեր երկրների միջև առկա է համագործակցության զգալի ներուժ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Մեր երկրների միջև առկա է համագործակցության զգալի ներուժ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարին՝ ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական արժեքների վրա խարսխված համագործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հավատացած եմ, որ մեր երկրների միջև առկա է համագործակցության զգալի ներուժ, և ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս ապահովելու նշյալ ներուժի իրացումը։

Լիահույս եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու հայ-իռլանդական երկկողմ օրակարգը՝ այն հարստացնելով հեռանկարային ծրագրերով՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա բարգավաճում և բարեկեցություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում