Ինովացիա

ՀԲԸՄ-ի «Կին ծրագրավորողներ» ծրագիրն ընդունում է հայտեր անվճար դասընթացների համար

1 րոպեի ընթերցում

ՀԲԸՄ-ի «Կին ծրագրավորողներ» ծրագիրն ընդունում է հայտեր անվճար դասընթացների համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է դիմում-հայտերի ընդունում իր «Կին ծրագրավորողներ» ծրագրի հինգերորդ խումբը համալրելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմում-հայտըպետք է լրացնել մինչև մարտի 31-ը:

Այս խմբում Հայաստանի կանանց կառաջարկվի Vue.JS, Node.JS (+Express), Android, QA Automation, Data Analytics անվճար մասնագիտացումները:

Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։

Մարտի 15-ին, 20-ին, 24-ին, 27-ին և 30-ին՝ ժամը 12։00-ին կկազմակերպվեն տեղեկատվական առցանցհանդիպումներծրագրի պատասխանատուների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում