Քաղաքականություն

Եթե Ալիևը չի ցանկանում դառնալ միջազգային ագրեսոր, ապա պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը. Ռասմուսեն

1 րոպեի ընթերցում

Եթե Ալիևը չի ցանկանում դառնալ միջազգային ագրեսոր, ապա պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը. Ռասմուսեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը, չնայած միջազգային դատարանի որոշմանը, շարունակում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ԵՄ-ն պետք է ուժեղացնի Ադրբեջանի վրա ճնշումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնության է եկել էներգետիկայի ոլորտում, և հենց դա կարելի է օգտագործել որպես կրիտիկական հարթակ հարցի քննարկման համար։ Գուցե նախագահ Իլհամ Ալիևը նույնքան ավտոկրատ է, որքան Պուտինը, բայց չեմ կարծում, որ նա կցանկանա հայտնվել նույն վիճակում, որում հայտնվել է նախագահ Պուտինը և դառնալ միջազգային ագրեսոր։ Եվ հենց այդ պատճառով ևս մեկ անգամ կոչ եմ անում Ալիևին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,-ասաց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում