«Չորս երազանք». Սոնա Ռուբենյանը նոր երգ ու հոլովակ է հրապարակել
1 րոպեի ընթերցում
![«Չորս երազանք». Սոնա Ռուբենյանը նոր երգ ու հոլովակ է հրապարակել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/03/1106234.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնա Ռուբենյանը երաժշտասերներին է ներկայացրել «4 երազանք» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «4 երազանք»-ը համանուն բազմասերիանոց ֆիլմի նոր եթերաշրջանի սաունդթրեքն է:
Երգի երաժշտությունը՝ Սոնա Ռուբենյանի, խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը, միքսը, մասթերինգը՝ Karen Sevak Production-ի, հոլովակի ռեժիսորն էլ Գոռ Գրիգորյանն է:
Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: 2012 թվականին մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին՝ նա դառնում է մրցույթի հաղթող։ 2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, ներկայացրել հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով: