Պաշտոնական

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության կայքում հրապարակված ուղերձից, շնորհավորանքում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների 14-րդ գումարման համաչինական ժողովի առաջին նստաշրջանի բարեհաջող անցկացման առթիվ և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կշարունակի տնտեսական և հասարակական հետագա առաջընթացն ու իր կարևոր նպաստը կբերի միջազգային խաղաղության և կայունության ապահովմանը:

Բարձր գնահատելով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ առավելագույն ջանքեր գործադրելու երկկողմ համագործակցության շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում