Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հետագա քայլերը

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հետագա քայլերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտում առկա կարգավորումներին, խնդիրներին, ոլորտի միջազգային փորձին, պլանավորված իրավական շրջանակներին, ջրային համակարգերի կարգավորման մոդելներին, մշակվելիք ռազմավարության կառուցվածքին:

Ըստ աղբյուրի՝ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը կարևորել է ջրային ոլորտի ռազմավարության մշակումը և ընդգծել, որ այն պետք է տա հետևյալ հարցերի պատասխանները. մեր երկրում որքա՞ն ջրային ռեսուրս է առկա, որքա՞ն պետք է կուտակել և ո՞ր ուղղությամբ որքան պետք է օգտագործել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ առաջնային խնդիրն է առկա պաշարների արդյունավետ կառավարումը, ջրի շուկայի և բաշխման համակարգի ձևավորումն ու ջրամբարաշինության խթանումը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում