Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով ուսուցիչ է մահացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով մահացել է ուսուցիչ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Հայերեն Русский

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են ՌԴ-ից

Երևանում նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը

ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Թեհրանը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև ծովային տարանցիկ երթուղու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

«Դրածո միջնորդների» սխեմաներ․ ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի համով ըմպելիքի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվում է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է