Մոտ 30 տարի առաջ ունեինք հնարավորություն մեր ապագայով զբաղվելու, բայց տագնապների պատճառով չարեցինք դա. Նուբար Աֆեյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարծում է, որ ընդհանարապես հայոց պատմության մեջ մեծ առիթ չի եղել երազել, ստեղծել և նախագծել ապագան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 10-ին, «Ապագա հայկականը» նախաձեռնությանն իր ելույթում նշեց Աֆեյանը, ընդգծելով, որ շատ կարևոր է ապագան:

«Ընդհանրապես մեր ապագան ուրիշներն են ստեղծել, եւ մենք շարունակել ենք ուրիշների ուղին: Մոտ 30 տարի առաջ տրվել է հետաքրքրիր առիթ, որ մենք մեր ապագայով զբաղվենք, դժբախտաբար, տագնապների պատճառով մենք երբեք չկարողացանք ապագայի տեսլականի մասին մտածենլ: Այժմ պետք է որոշել կարևոր նպատակները հայ ժողովրդի համար»,- ասաց Նուբար Աֆեյանը:

Անդրադառնալով նախաձեռնության աշխատանքներին՝ Աֆեյանն ասաց. «Շատ լուրջ գործ եք անելու, բայց հույս ունեմ, որ այդ գործը մեծ ուրախությամբ եք անելու: Եթե Հայաստանի ապագան պետք է լինի ևս տխուր նյութ, ինչպես եղել է անցյալը, ապա շատ վատ վիճակում ենք մնալու: Ես հույս ունեմ, որ այս երեք օրվա խոսակցությունները լուրջ արդյունքներ կտան: Մենք իրավունք չունենք տխրելու այս ծանր իրավիճակում: Այս երեք օրվա քննարկումները, կարծում եմ, ձեր առջև բերելու են հետաքրքիր գաղափարներ: Եվ ես կարծում եմ, որ դուք պետք է անհամաձայնությամբ համաձայնեք, լսելով խոսեք իրար հետ, քննադատելով աջակցեք և մրցակցելով համագործակցեք մի սեղանի շուրջ և վերջիվերջո համախմբվեք նույն գաղափարի շուրջ»,- ասաց Նուբար Աֆեյանը:

Հայերեն العربية Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին