Քաղաքականություն

Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի և ընդհանուր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը շարունակվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հայտնել է, որ համապատասխան շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հետ համագործակցությամբ ու ռուս խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ:

«Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանուր ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը»,-ասել է Զախարովան:

Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում