Հասարակական

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը.

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտի 8-ն արմատավորված է որպես կանանց տոների միամսյակի մեկնարկ, ինչը կնոջ անգնահատելի դերի, մեծագույն հարգանքի եւ սիրո ապացույցն է:

Խոնարհում եւ հարգանք որդեկորույս մայրերին. ձեր ավանդը մեր հայրենիքին անուրանալի է: Ամենաջերմ մաղթանքներս զինվորների մայրերին, կանանց, դուստրերին, առանձնահատուկ ակնածանքի խոսքեր հայրենիքի պաշտպանությանը ծառայող մեր քույրերին:

Սիրելի' կանայք, շնորհակալություն ձեզ բոլոր ոլորտներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու նվաճումների համար, ներելու ու նվիրվելու բացառիկ տաղանդի եւ ոգեշնչման աղբյուր լինելու համար:

Այսօր կանանց իրավունքների պաշտպանության օրն է եւ զերծ մնալով բոլոր տեսակի վիճակագրական տվյալներ հրապարակելուց՝ պարզապես ի սրտե շնորհավորենք եւ ոչինչ չխնայենք մեր սիրելի մայրերի, քույրերի, դուստրերի, մեզ շրջապատող կանանց օրը տոն դարձնելու համար»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում