Քաղաքականություն

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության շարունակական խախտումներն ազդում են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, այդ թվում ՝ առողջապահության, կրթության և սնունդ ստանալու իրավունքների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ պաշտոնական կայքէջը։

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և պահպանել միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։ ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել մասնակցել երկխոսությանը, այդ թվում ՝ երկրների ղեկավարների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակմանը»,- ասված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում