Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով արցախցի ոստիկանների սպանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ գործողություն է: Վաշինգտոնը պետք է իր դիվանագիտական ուղիներն օգտագործի տարածաշրջանում անկայունությունը հարթելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նա շեշտել է, որ արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ «նրանց կողմից մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար»:

Շիֆը նաև հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը դեռ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին:

«Այս վերջին բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի ընթացքում, որի հետևանքով 120 000 մարդ հայտնվել է ծանր վիճակում: ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու համար», - գրել է Շիֆը Facebook-ի իր էջում՝ շեշտելով, որ Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվի։

Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերն Արցախում կրակ են բացել հերթափոխի մեկնող ոստիկանության ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան